ԱՊՊԱ հաշվիչ


 

ԱՊՊԱ-ն կամ Ցամաքային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվությունը հանդիսանում է ապահովագրության պարտադիր տեսակ և վերաբերում է ցամաքային տրանսպորտի օգտագործման ընթացքում առաջացող սեփականատերերի և վերջիններիս կողմից լիազորված վարորդների կողմից այլ անձանց վնաս պատճառելու պատասխանատվությանը: Որպեսզի հավանական պատահարի ժամանակ տուժող կողմը պահանջ չներկայացնի մեղավոր կողմին, մեղավոր կողմի ապահովագրական ընկերությունը կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հատուցում է իր հաճախորդ հանդիսացող վնաս պատճառող (մեղավոր) անձի փոխարեն պատճառված վնասի վերականգնման ծախսերը` համաձայն օրենսդրական և ենթաօրենսդրական նորմերի: ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ենթակա են վերականգնման.

1.      մինչև 1800000 դրամ` գույքային վնասները (վնասներ, որոնք պատճառվել են շարժական կամ անշարժ գույքին) և

2.       մինչև 9900000 դրամ`անձնական վնասները (վնասներ, որոնք պատճառվել են անձի կյանքին կամ առողջությանը), սակայն մեկ տուժած անձի համար առավելագույն հատուցումը կարող է կազմել 3300000 դրամ:

(http://paap.am/index.php?al=insurance_sum)

ԱՊՊԱ-ի շրջանակներում ենթակա են ապահովագրության բոլոր ցամաքային տրանսպորտային միջոցները որոնց շարժիչների ծավալը գերազանցում է 50 սմ3 կամ որոնք կարող են զարգացնել 50 կմ/ժ արագությունից ավել արագություն: ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ մեքենան փաստացի չի շահագործվում: Եթե սեփականատերը չի նախատեսում վարել կամ այլ անձին լիազորել իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան և միաժամանակ չի ցանկանում ԱՊՊԱ պայմաանագիր կնքել, ապա մեքենան պետք է հանվի հաշվառումից` պետական համարանիշները հանձնելու միջոցով:

ԱՊՊԱ ոլորտում նախատեսված են տուգանքներ ԱՊՊԱ պայմանագրի և կտրոնի վերաբերյալ օրենսդրական պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Մասնավորապես սահմանված են հետևյալ տուգանքները.

Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին պատճառված անձնական և գույքային վնասները։ 

ԻՆՉ Է ԱՊՊԱ ԿՏՐՈՆԸ ԵՎ ՈՐՏԵՂ Է ԱՅՆ ՓԱԿՑՎՈՒՄ

ԱՊՊԱ կտրոնը պայմանագրի կնքումը հավաստող, սահմանված ձևի և տեսքի փաստաթուղթ է, որը պետք է փակցված լինի ավտոմեքենայի դիմապակու ներքևի աջ անկյունում ԱՊՊԱ պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

ԻՆՉՊԻՍԻ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ (ՌԻՍԿԵՐԻՑ) ԵՔ ԴՈՒՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

ԱՊՊԱ-ով ապահովագրվում է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժած անձին պատճառված անձնական վնասներից  (տուժողի առողջությանը պատճառված վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած եկամուտը, տուժողի մահվան դեպքում ժառանգներին և շահառուներին վճարվող գումար, ուղևորին պատճառված անձնական վնասները` անկախ նրա կարգավիճակից), և գույքին պատճառված վնասներից (տուժողի ավտոմեքենայի վնասվածք, ոչնչացում, կորուստ, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների վնասվածք, ոչնչացում, կորուստ):

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իրավաբանական անձանց համար`

ա) պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) բանկային հաշվեհամարի տվյալները,

գ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

դ) կնիքը,

ե) եթե իրավաբանական անձի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր,

զ) եթե ԱՊՊԱ պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս`

-
անձնագրերը,

-
վարորդական իրավունքի վկայականները,

-
սոցիալական քարտերը (առկայության դեպքում):

 
Ֆիզիկական անձանց համար

ա) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալի անձնագիրը (բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ),

բ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալի սոցիալական քարտը (կամ տեղեկանք սոցիալական քարտ չունենալու մասին),

գ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալի վարորդական իրավունքի վկայականը,

դ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

ե) եթե Ապահովադրի կողմից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր,

զ) եթե ԱՊՊԱ պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս`

-
անձնագրերը,

-
վարորդական իրավունքի վկայականները,

-
սոցիալական քարտերը (առկայության դեպքում):

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մեր ընկերության միջոցով մեկ անգամ ապահովագրվելով ձեր տվյալները ներառվում են տեղեկատվական շտեմերան: Հաջորդ անգամ պայմանագիրը վերակնքելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն հաստատել, Ձեր ցանկությունը պայմանագիրը վերաթողարկելու համար և մեր գործակալը կմոտենա Ձեզ արդեն իսկ պատրաստ պայմանագրով, եթե Ձեր փաստաթղթերը կամ դրանցում ներառված տվյալները չեն փոփոխվել:






  ԱՊՊԱ հաշվիչ