ՄԵՐ ՄԱՍԻՆ
 

Ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին ապահովագրության բնագավառում տնտեսագիտության թեկնածու ապահովագրության գործող մասնագետի կողմից որպես ապահովագրության բնագավառում մասնագիտացված միջնորդ կազմակերպություն: Լիցենզավորվել է որպես ապահովագրական բրոքերային ընկերություն, որը աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածության և հաճախորդամետ ուղղվածության շնորհիվ կարճ ժամանակահատվածում վայելեց և` ապահովագրական ընկերությունների, և` հաճախորդների վստահությունը: Ի դեպ մեզ վստահել են ոչ միայն ապահովադիրները, որոնց համար մենք կազմակերպում էինք ապահովագրության լավագույն պայմաններով պայմանագրերի կնքումը, այլ նաև ապահովագրական ընկերությունները, որոնց համար մենք հանդիսանում էինք վերաապահովագրության բնագավառում միջնորդ` ապահովելով ռիսկերի կուտակումը և արտասահմանյան վերաապահովագրողներին փոխանցումը: Այսպես, ընկերության միջոցով հայկական վերաապահովագրողները փոխանցել են իրենց ռիսկերը վերաապահովագրության թե` ռուսական շուկայի այնպիսի առաջատար վերաապահովագրողներին, ինչպիսիքն են «Մոսկովսկոյե Պերեստռախովոչնոյե Օբշեստվո»` ՄՈՍԿՎԱ ՐԵ, «Տրանսսիբիրսկոյե Պերեստրախովոչնոյե Օբշեստվո»` ՏՐԱՆՍՍԻԲՐԵ, ՌՈՍՆՈ, ԻՆԳՈՍՍՏՐԱԽ և այլ, թե` եվրոպական խոշորագույն ֆինանսական խմբի մեջ մտնող PZU Lietuva ընկերությանը, որը այն ժամանակ ուներ Standards&Poors միջազգային վարկանշող կազմակերպության կողմից շնորհված (A+) ֆինանսական կայունության վարկանիշը, ինչը վկայում է ընկերության առաջատարության և բարձր ֆինանսական կայունության մասին:

Մենք հանդիսանում էինք վերաապահովագրության բնագավառում միջնորդ կազմակերպություն բիզնեսի որոշ ուղղություններով տեղական Նաիրի Ինշուրանս, ՌԱՍԿՈ և Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների համար:

Հայաստանի Հանրապետությունում «Ցամաքային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ կապված, հաշվի առնելով հաճախորդներին արագ և արդյունավետ սպասարկման խնդիրը ընկերությունը 2010 թ-ին վերագրանցվեց որպես ապահովագրական գործակալ` ապահովելով դրանով արդյունավետ սպասարկման մեխանիզմների առկայությունը և հաճախորդների գոհունակությունը:

Ներկայումս «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշնս» ընկերությունը հանդիսանում է ՀՀ ապահովագրական բոլոր ընկերությունների կողմից պայմանագրերի կնքման լիազորություններ ունեցող իրավաբանական անձ, որի գրասենյակում կարգավորվում են մեր հաճախորդների`  ապահովագրության հետ կապված ցանկացած բարդության խնդիրներ` ապահովագրության համար լավագույն սակագների և պայմանների ստացումից մինչև պատահարների ձևակերպման մասին խորհրդատվություն և աջակցում:

Ընկերության առաքելությանը ծառայելու ընթացքում մենք անընդհատ ստեղծում ենք մեր հաճախորդների համար նորանոր ծառայություններ, որոնք հեշտացնում են հաճախորդների կյանքը տարբեր դժվար իրավիճակներում:

Այսպես, 2012 թ-ին ընկերությունը առաջինը ներմուծեց ՀՀ ապահովագրական շուկա այնպիսի ծառայություն, ինչպիսինն է պատահարի արդյունքում տուժած անձի փոխարեն պետական ատյաններից տուժածի փոխարեն փաստաթղթերի հավաքագրումը և ապահովագրական ընկերությունում համապատասխան գործը կազմելու համար հավաքագրած փաստաթղթերի հանձնում: Իհարկե այս ամենը կարող եք ինքնուրույն անել և դուք: Սակայն մենք այդ գործառույթը իրականացնում ենք իմանալով գործի հետագա ընթացքը և փաստաթղթավորելով ամեն քայլը, ինչի արդյունքում մենք բացառում ենք  մեր կողմից հսկվող պատահարների վերաբերյալ ապահովագրական ընկերության կողմից որոշումների կայացման ուշացումները` ապահովելով մեր հաճախորդների շահերի պաշտպանությունը և նախատեսված ժամկետներում պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերության եզրակացության ստացումը: Մենք զերծ ենք պահում Ձեզ պատահարի դեպքում երկրորդ ստրեսից, ինչպիսինը հանդիսանում է փաստաթղթերի հավաքագրումը պետական մարմիններից և համապատասխան գործի ընթացքին հետևելը:

Մենք զարգանում ենք Ձեզ հետ զուգընթաց այդ պատճառով մեզ վստահում են Հայաստանի հարգի կազմակերպությունները և պետական մարմինները, որոնց համառոտ ցանկին Դուք կարող եք ծանոթանալ Մեր գործընկերները և հաճախորդները բաժնում: