Ավտոապահովագրություն

Ի՞նչը   կարելի   է   ապահովագրել

ա Անձնական կամ այլ նպատակներով օգտագործվողավտոտրանսպորտային միջոց՝ գրանցված ճանապարհայինոստիկանությունում

բ ԱՄ-ի լրացուցիչ սարքավորումները (ԼՍ)


Ինչի՞ց   կարելի   է   ապահովագրել   ավտոտրանսպորտային  միջոցը

  ԱՄ - ի և / կամ   դրանում տեղակայված ԼՍ - ի ոչնչացումը կամ վնասումըհետևյալ պատահարների արդյունքում `

ա «Վթար»  (ՃՏՊ)

բ «Տարերային աղետներ »

գ «Հրդեհ, պայթյուն»

դ «Երրորդ անձանց  հակաիրավական գործողություններ»

ե Ապահովագրված ԱՄ-ի և / կամ ԼՍ - ի կորուստ առևանգում


Պայմանագիրը   կարող   է   կնքվել   հետևյալ   ռիսկերով

Ø   «Ֆիզիկական վնաս»

Ø   «Առևանգում »

Ø   «Ավտոկասկո» միաժամանակ «Առևանգում» և   «Ֆիզիկական վնաս»ռիսկերով ապահովագրություն

Ø   վարորդի ուղևորների դժբախտ պատահարից ապահովագրություն

Ø   քաղաքացիական պատասխանատվություն ՝ ավտոտրանսպորտայինմիջոցի շահագործման արդյունքում երրորդ անձանց կյանքին ,առողջությանը կամ գույքին հասցված վնասի ապահովագրություն


Ի՞նչ   է   պետք   անել   ապահովագրական   պատահարի   տեղի  ունենալու   դեպքում

Ø   տեղի ունեցած պատահարի մասին հայտնի դառնալուց անմիջապեսհետո անհապաղ ( սակայն ոչ ավելի քան ժամվա ընթացքում )պատահարի մասին հայտնել   համապատասխան իրավասումարմիներին

Ø   անմիջապես, սակայն ոչ ավել, քան 24 ժամվա ընթացքում, ցանկացածմատչելի միջոցով տեղի ունեցած պատահարի մասին հայտնելԱպահովագրողին կամ նրա ներկայացուցչին Պայմանագրում նշվածհեռախոսահամարներով

Ø   պատահարի վայրում սպասել Ապահովագրողի ներկայացուցչին ևկատարել նրա ցուցումները

Ø   անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամնվազեցման համար

Ø   չտեղաշարժել ԱՄ - ն կամ պատահարի հետ կապ ունեցողառարկաները և / կամ չլքել ՃՏՊ վայրը մինչև   Ոստիկանությանաշխատակիցների և Ապահովագրողի ներկայացուցչի ժամանումը ևՃՏՊ-ի փաստով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը

Ø   նշել պատահարում ներգրավված այլ ԱՄ - ի պետհամարանիշը ,պարզել պատահարում ներգրավված այլ կողմերի և վկաներիանունները հասցեները և անձը հաստատող փաստաթղթերիհամարները ( հնարավորության դեպքում )

Ø   հայտնել ՃՏՊ - ի այլ մասնակիցներին որոնք վնասի հատուցմանպահանջ ներկայացնելու մտադրություն ունեն տեղեկություններՊայմանագրի վերաբերյալ ինչպես նաև Ապահովագրողի անվանումըհասցեն և հեռախոսի համարը

Ø   չստանձնել երրորդ անձանց նկատմամբ որևէպատասխանատվություն չ կատար ել որևէ առաջարկ խոստում կամվճարում առանց Ապահովագրողի հետ նախնական գրավորհամաձայնության


Ինչո՞վ կարող է ծառայել «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշնս» ընկերությունը ավտո ապահովագրության և վնասների հատուցման հարցերում


Նախ և առաջ ապահովագրությունը կազմակերպելիս համանման աշխատանքի մեր փորձը և Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրերի կնքման լիազորություններ ունենալը թույլ են տալիս մեզ գնանշել Ձեր մեքենայի ապահովագրության արժեքը միանգամից ութ ապահովագրական ընկերություններում` տրամադրելով Ձեզ ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների կողմից առաջարկված արժեքների և պայմանների համեմատական վերլուծություն: 


Ինչու՞ սակագնի և պայմանների: Որովհետև ապահովագրության բնագավառում սակագինը և պայմանները փոխկապակցված են, այսինքն` նվազագույն սակագինը դեռևս չի նշանակում լավագույն ապահովագրություն: Մենք մեր պարտականությունն ենք համարում ներկայացնել ձեզ ապահովագրության պայմանները և սակագները, ինչպես նաև դրանց կապը և հնարավոր հետևանքները բոլոր դեպքերի համար, ինչի շնորհիվ Դուք կատարում եք հիմնավորված ընտրություն և ձեռք եք բերում այն ապահովագրությունը, որը իսկապես ծածկում է Ձեր գործունեության ռիսկերը, այլ ոչ թե այն ապահովագրությունը, որը պարզապես էժան է: 


Ապահովագրական պատահարի տեղի ունենալու վայրկյանից սկսած մինչև Ձեր կողմից հատուցման գումարի ստացումը մեր ընկերության մասնագետները տրամադրելու են անվճար խորհրդատվություն պատահարի ձևակերպման, Ձեր կողմից անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնելու ենք Ձեր շահերը ապահովագրական ընկերություններում: 


Ինչպես նաև մեր ընկերությունը կարող է իրականացնել վնասի գնահատումը, կամ ստուգել ապահովագրողի կողմից հաշվարկված վնասի հատուցման չափը: