Ինչով է տարբերվում ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը ԱՊՊԱ ապահովագրությունից?

ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հատուցվում են այն գույքային և անձնական վնասները, որոնք ապահովագրվածը պատճառել է երրորդ անձանց (քաղաքացիներ, այլ մեքենաներ, անշարժ և շարժական գույք) ավտոմեքենայի օգտագործման ընթացքում: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը հատուցում է տուժած անձին Ձեր փոխարեն Ձեր կողմից պատճառված վնասները, սակայն չի հատուցում Ձեր վարած մեքենայի վնասը:

Որպեսզի ապահովագրական ընկերությունը հատուցի պատահարի արդյունքում ոչ միայն Ձեր մեղքով ուրիշ անձանց հասցրած վնասները, այլ նաև Ձեր տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախսերը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրությունը: Այս ապահովագրությունը իրականացնելիս Դուք ապահովագրում եք Ձեր տրանսպորտային միջոցի կմախքը (ԿԱՍԿՈ) հետևյալ ռիսկերից (պատահարներից).

·         Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տրանսպորտային միջոցի վնասը, կորուստը կամ ոչնչացումը,

·         Հրդեհը, տարերային աղետը, գողությունը:

Ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրությունը կարող է ներառել միայն կմախքի ապահովագրությունը, իսկ կարող է ընդլայնվել հետևյալ երկու բաժնի ապահովագրությամբ` հաճախորդի ցանկությամբ.

·         Վարորդի և ուղևորների ապահովագրությունը դժբախտ պատահարներից, որի շրջանակներում հատուցվում են պատահարի արդյունքում ապահովագրված տրանսպորտային միջոցում գգտնվող և վնասվածքներ ստացած անձանց բժշկական ծախսերը:

 

·         Մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի կողմից երրորդ անձանց պատճառած վնասների ապահովագրությունը[1], որի դեպքում հատուցվում են ապահովագրված մեքենայի շահագործման ընթացքում այլ անձանց հասցված վնասները (այս հատուցումը գործում է ԱՊՊԱ պայմանագրի սահմանաչափերից վեր, այսինքն`հատուցման առաջնահերթությունը տրված է ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հատուցմանը, իսկ եթե ԱՊՊԱ պայմանագրի առավելագույն սահմանաչափը չծածկի վնասի չափը, ապա կգործի այս կամավոր ապահովագրությունը)

Ապահովագրության ժամանակ մեր մասնագետները իրականացնում են տրանսպորտային միջոցի զննումը և կազմում են համապատասխան զնման ակտ:

Մեր մասնագետները սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կներկայացնեն Ձեզ համար այս ապահովագրության օգուտը, ինչպես նաև կիրականացնեն Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերություններում Ձեր մեքենայի ապահովագրության գնանշումը և ներկայացնելով Ձեզ համեմատական վերլուծությունը մեր բացատրություններով հնարավորություն կտան կատարել հիմնավորված ընտրություն Ձեր տրանսպորտային միջոցի համար առավել արդյունավետ ապահովագրության ընտրության հարցում:

 

ԱՆՎՃԱՐ պատվիրեք մեր խորհրդատուի զանգը Ձեզ ընդամենը հիմա լրացնելով ստորև բերված մի քանի կոնտակտայի տվյալներ և մեր մասնագետը հեռախոսակապ հաստատելով Ձեզ հետ կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Նշեք մեր մասնագետի կողմից զանգի համար Ձեզ հարմար ժամանակը: Կատարեք Ձեր ռիսկերի կառավարման առաջին քայլը մեր հմուտ մասնագետի օգնությամբ:



[1] Ավտո պատասխանատվության ապահովագրություն (Ցամաքային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն)