Տեղափախվող գույքի (ԲԵՌՆԵՐԻ) ապահովագրություն

            Եղանակային պայմանները, ոչ բարեկարգ ճանապարհները, ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների երբեմն անկանխատեսելի վարքագիծը, այլ անձանց անօրինական գործողությունները և ի վերջո բեռնափոխադրման ժամանակ ծովային և օդային վտանգներն այն գործոններն են, որոնք տնտեսական գործունեության մեջ առաջացնում են անկայունություն: Այդ իսկ պատճառով գերադասելի է նախապես հոգալ այդ ռիսկերի նվազեցման կամ փոխանցման համար:

Բեռների ապահովագրությունն ավտոճանապարհային, երկաթուղային, օդային, ծովային և գետային տրանսպորտով ամբողջ աշխարհով փոխադրվող բեռների օպտիմալ ապահովագրական պաշտպանությունն է:

Ինչու է դա շահավետ.

-       Բեռների ապահովագրությունը թույլ է տալիս ապահովել Ձեր բիզնեսի պաշտպանությունը բեռնափոխադրումների ընթացքում տեղի ունեցող հնարավոր ֆինանսական կորուստներից

-       Ֆորս-մաժորային և որոշ այլ իրավիճակներում ուղղակի հնարավոր չէ որևէ մեկին հայց ներկայացնել պատճառված վնասի հատուցման համար

-       Բեռների ապահովագրությունը տնտեսում է նյութական, ժամանակային և մարդկային պաշարները՝ կապված փոխադրման ընթացքի մասնակիցների՝ էքսպեդիտորների, բեռնափոխադրողների, բեռնող-բեռնաթափողների և այլն, հետհարաբերությունների պարզաբանման հետ

-       Բեռների ապահովագրությունը ցանկացած ընկերության ռիկսերի կառավարման համակարգի անբաժանելի մասն է

-       Բիզնեսի ապահովագրությունը շուկայում սեփական ապրանքի առաջխաղացման իմիջային բաղկացուցիչներից մեկն է


Ինչ է տալի Ձեզ մեր միջոցով բեռների ապահովագրությունը

-       Բիզնեսի կայունություն և անխափան գործունեություն

-       Անհատական մոտեցում՝ առավելագույնս հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, նրա պահանջները և ցանկությունները, ապահովագրական անհատական ծրագրերի մշակում

-       Վնասների արագ և արդյունավետ կարգավորում ամբողջ աշխարհում

 

 Ապահովագրություն մեկանգամյա բեռնափոխադրման դեպքում.

-       Պայմանագրի ձևակերպում մասնագիտացված կազմակերպության միջնորդությամբ՝ տնտեսելով Ձեր ժամանակն Ապահովագրողի հետ՝ Ձեր բիզնեսի համար անհրաժեշտ և առավելագույնս հարմարավետ ապահովագրության պայմանների և պայմանագրի կնքման ուղղությամբ

-       Պայմանագրի առաքում՝ տնտեսելով Ձեր ժամանակը, որը Դուք պետք է ծախսեիք ապահովագրությունը կազմակերպելու համար


Բեռների ապահովագրություն գլխավոր պայմանագրով

-       Փաստաթղթաշրջանառության պարզեցված համակարգ

-       Ապահովագրության բազային սակագնի նվազեցում

-       Ապահովագրավճարների վճարման ճկուն համակարգ

-      Միասնական ապահովագրական սակագին ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար


Ինչո՞վ կարող է ծառայել «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշնս» ընկերությունը բեռների ապահովագրության և վնասների հատուցման հարցերում


Նախ և առաջ ապահովագրությունը կազմակերպելիս համանման աշխատանքի մեր փորձը և Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրերի կնքման լիազորությունները թույլ են տալիս մեզ գնանշել Ձեր բեռի ապահովագրության արժեքը միանգամից ութ ապահովագրական ընկերություններում` տրամադրելով Ձեզ ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների կողմից առաջարկված արժեքների և պայմանների համեմատական վերլուծություն լիովին անվճար: 


Ինչու՞ սակագնի և պայմանների: Որովհետև ապահովագրության բնագավառում սակագինը և պայմանները փոխկապակցված են, այսինքն` նվազագույն սակագինը դեռևս չի նշանակում լավագույն ապահովագրություն: Մենք մեր պարտավորությունն ենք համարում ներկայացնել ձեզ ապահովագրության պայմանները և սակագները, ինչպես նաև դրանց կապը և հնարավոր հետևանքները բոլոր դեպքերի համար, ինչի շնորհիվ Դուք կատարում եք հիմնավորված ընտրություն և ձեռք եք բերում այն ապահովագրությունը, որը իսկապես ծածկում է Ձեր գործունեության ռիսկերը, այլ ոչ թե այն ապահովագրությունը, որը պարզապես էժան է: 


Վնասների առաջացման ժամանակ մեր ընկերությունը հանդիսանալով փորձագիտական (սյուրվեյերական) կազմակերպություն` համապատասխան փորձագետներին կուղորդի պատահարի վայր` վնասի պատճառները և իրական արժեքը որոշելու համար: Մեր փորձագիտական եզրակացության հիման վրա ապահովագրական ընկերությունները կհատուցեն վնասը: Կամ մեր եզրակացությունը կարող է ծառայել որպես այլընտրանքային մասնագիտական պաշտոնական կարծիք ապահովագրողի հետ բանակցություններում: