ԳՈՒՅՔԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գույքի և ունեցվածքի ապահովագրությունը պաշտպանում է Ձեր բնակարանը, առանձնատունը կամ ամառանոցը մի շարք վտանգների հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներից:

Գույքի և ունեցվածքի ապահովագրության շրջանակներում որպես կանոն ապահովագրությունը իրականացվում է հետևյալ ռիսկերից.

·         հրդեհի, կայծակի, պայթյունի,

·         փոթորկի, մրրիկի, ջրհեղեղի,

·         երկրաշարժի,

·         ինքնաթիռի և այլ օդային սարքերի կամ դրանցից

·         ընկած առարկաների,

·         ջրմուղի, կոյուղու, հակահրդեհային, ջեռուցման ցանցերի վթարների,

·         գողության, կողոպուտի, ավազակային հարձակման

Անշարժ գույքի հետ մեկտեղ ապահովագրողի հետ համաձայնեցման դեպքում նույն վտանգներից կարող է ապահովագրվել նաև այդ գույքի ներսում եղած ունեցվածքը:

            Ճշտեք Ձեր բնակարանի, առանձնատան և/կամ ամառանոցի ապահովագրության համար  Հայաստանի ապահովագրակաան ընկերությունների կողմից առաջարկվող սակագները և ստացեք ավելին` ապահովագրական ընկերությունների պայմանների համեմատական վերլուծությունը, ինչը թույլ կտա Ձեզ ավելի մանրամասն պատկերացնել ձեռքբերվող ապահովագրության բացառությունները և ընտրել Ձեզ համար լավագույն պայմանները:

         ԱՎԵԼԻՆ`ապահովագրեք մեկից ավելի անշարժ գույք միաժամանակ և ստացեք մեր ընկերության կողմից 5% զեղջ` ապահովագրության համար և 5% զեղջ գնահատման աշխատանքների համար:

Պայմանագրի առաքումը Երևան քաղաքում և Երևանից 25 կմ շառավիղով անվճար: