ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առողջությունը մեր ամենակարևոր բարիքն է: Հիվանդության դեպքում պրոֆեսիոնալ միջոցներով առողջության վերականգնումը կապված է բավականին մեծ ծախսերի հետ, որոնք երբեմն ծանր ֆինանսական բեռ են դառնում մարդու համար:

Առողջության ապահովագրությունը տարածված է ամբողջ աշխարհում; Առանց դրա մարդիկ քաղաքակիրթ երկրներում չեն պատկերացնում իրենց գոյությունը հատկապես հաշվի առնելով առողջական խնդիրների վերացմանը ուղղվող բժշկական միջոցառումների թանկ լինելը:

Ընդհանուր առմամբ առողջության ապահովագրության ներքո հատուցվում են շտապ և առաջին բուժօգնության, ամբուլատոր և ստացիոնար բուժումների, վիրահատության, անհրաժեշտ բուժական հետազոտությունների, ատամնաբուժության և այլ ծախսերը:

Ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ծրագրերը խիստ տարբեր են և բազմազան: Մեր ընկերության մասնագետները կներկայացնեն Ձեզ Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների ծրագրերը և հասկանալով այն թե ինչ է անհրաժեշտ անձամբ Ձեզ կառաջարկեն Ձեր պահանջներին լավագույնս համապատասխանող տարբերակը և կապահովեն համապատասխան պայմանագրի կնքումը` իհարկե առանց հավելավճարների` ապահովագրական ընկերության արժեքով:

Անձնական ապահովագրության գծով ցանկացած ապահովագրված անձ ստանում է մեր ընկերության կողմից գործընկեր-դեղատների ցանցում զեղչով սպասարկվելու քարտեր, որոնց օգնությամբ մեր հաճախորդները ապահովագրվելով մեր միջոցով և վճարելով ապահովագրողի կողմից նախատեսված ապահովագրավճարը ոչ միայն ստանում են մեր հմուտ մասնագետների խորհրդատվությունը և վերլուծությունը, այլ նաև պայմանագրի ողջ տևողության ընթացքում ստանում եք ընտանեկան բյուջեն տնտեսելու հնարավորություն` քանի որ ապահովագրությամբ հատուցվում են միայն այն դեղամիջոցները, որոնք ուղղված են ապահովագրության պայմանագրով նախատեսված հիվանդության բուժմանը, այն ել բժշկի ցուցումների համաձայն: Իսկ առորյա կյանքում օգտագործվող դեղամիջոցները դուրս են մնում հատուցման գումարից: Մենք լուծում ենք այդ խնդիրը:

Տնտեսեք ընտանեկան բյուջեն` ստանալով խմբակային զեղչեր, տնտեսեք ավելին` փեռքբերելով որակյալ ծառայություն:   

ԱՆՎՃԱՐ պատվիրեք մեր խորհրդատուի զանգը Ձեզ ընդամենը հիմա լրացնելով ստորև բերված մի քանի կոնտակտայի տվյալներ և մեր մասնագետը հեռախոսակապ հաստատելով Ձեզ հետ կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Նշեք մեր մասնագետի կողմից զանգի համար Ձեզ հարմար ժամանակը: Կատարեք Ձեր ռիսկերի կառավարման առաջին քայլը մեր հմուտ մասնագետի օգնությամբ: