Ապահովագություն բոլորի համար
 

-Ինչպես ընտրել Ձեր ռիսկերի ապահովագրության համար «ճիշտ»` Ձեր պահանջներին առավելագույնս համապատասխան ապահովագրական ընկերություն?

-Ինչպես կնքել ապահովագրության պայմանագիրը` ընտրությունը անելով ոչ թե ապահովագրողի հնչեղ գովազդի կամ ճանաչելի բրենդի, այլ պայմանագրի բովանդակության համար

-Ինչքան ժամանակ է անհրաժեշտ Ձեր մասնագետին Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերություններից Ձեզ անհրաժեշտ ապահովագրության սակագները, չհատուցվող գումարները, ծրագրերը և պայմանները ստանալու և Ձեզ տրամադրելու համեմատական վերլուծությունը? 8-ից ավելի տարիների մեր փորձը վկայում է, որ նման աշխատանք իրականացնելու համար Ձեր մասնագետին անհրաժեշտ է մեկից երկու շաբաթ, ընդ որում առանց ապահովագրական պայմանագրի բովանդակային նրբությունների վերլուծության: Մենք իրականացնում ենք նույն աշխատանքը երկու-երեք օրվա ընթացքում:

-Ով կարող է բացահայտել Ձեզ համար ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանների էությունը և Ձեր ուշադրությունը հրավիրել պայմանագրիՁեզ վտանգող դրույթների բովանդակության վրա` ապահովելով ապահովագրության ընտրության վերլուծական հիմք, այլ ոչ թե զգացողական

 «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշնս» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների գործակալ և 2004 թ-ից մասնագիտացված ապահովագրական միջնորդ 2-3 օրվա ընթացքում ներկայացնում է Ձեզ անհրաժեշտ ապահովագրության համար Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների պայմանների, սակագների, չհատուցվող գումարների, հատուկ պայմանների համեմատական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում մեկնաբանում ապահովագրակն պայմանների ազդեցությունը հատուցում ստանալու վրա, Ձեր կողմից ընտրված պայմաններով ապահովում է Ձեր և համապատասխան ապահովագրական ընկերության պայմանագրի կնքումն և առաքումը Ձեր գրասենյակ

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, ՈՐ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ, ԱՅԼ ՀԱԿԱՌԱԿԸ` ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴՈՒՔ ՍՏԱՆՈՒՄ ԵՔ ՏՎՅԱԼ ՊԱՀԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԱՄԵՆԱ ՕՊՏԻՄԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ:

Որն է այս տարբերակի առավելությունները? Հետևյալն են.

- Դուք ստանում եք խորհրդատվություն, բացատրություններ ապահովագրության Ձեզ հետաքրքրող պրոդուկտի վերաբերյալ 8-ից ավելի տարվա փորձ ունեցող ընկերությունից;

- Կարճ ժամկետներում Ձեզ տրամադրվում է Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից Ձեր իսկ գույքի / առողջության ապահովագրության համար առաջարկված սակագների, պայմանների, չհատուցվող գումարների և այլ հիմնական պայմանների համեմատական վերլուծություն, որը հնարավորություն է տալիս ձեզ կատարել ապահովագրական ընկերության հիմնավորված ընտրություն;

- Կազմակերպելով Ձեր և ապահովագրական ընկերության միջև ապահովագրության պայմանագրի կնքման գործընթացը մենք խնայում ենք Ձեր ժամանակը, որի ընթացքում դուք զբաղվում եք Ձեր կանոնադրականն գործունեությամբ` ստեղծելով հավելյալ արժեքներ Ձեր ընկերության համար

- Մեր առաքման ծառայություը ազատում է Ձեզ և ձեր աշխատակիցներին ծանրաբեռնված երթևեկության պայմաններում պայմանագրի ստորագրման համար ապահովագրողի գրասենյակ այցելելուց` ստեղծելով սպասարկման հարմարավետ պայմաններ

- Պատահարի ժամանակ դուք ստանում եք մասնագիտական խորհրդատվություն պատահարի փաստաթղթավորման վերաբերյալ

- ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ` ԱՅՍՈՒՀԵՏ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՏՎԻՐԵԼ ՄԵԶ ՁԵՐ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ` ԹՈՒՅԼ ՏԱԼՈՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀՈԳԱԼ ՁԵՐ ՄԱՍԻՆ