Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը`  երրորդ անձանց նյութական և ոչ նյութական շահերին վնաս պատճառելու հետևանքով մանսագինատական սխալի կամ անփութության հետևանքով ծագած պարտավորությունների ապահովագրությունն է:

Ապահովագրության այս տեսակն իր մեջ ներառում է`

Գույքային շահերը, որոնք կապված են երրորդ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին հասցված վնասի հետ, տարբեր պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած պատասխանատվության ռիսկերը, Մասնագիտական պատասխանատվությունը, Շինմոնտաժային ռիսկերը և այլ ռիսկային գործոններ: 

Ինչո՞վ կարող է ծառայել «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտական պատասխանատվության ապահովագրության և վնասների հատուցման հարցերում


Նախ և առաջ ապահովագրությունը կազմակերպելիս համանման աշխատանքի մեր փորձը և Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրերի կնքման լիազորություններ ունենալը թույլ են տալիս մեզ գնանշել Ձեր մասնագիտական պատասխանատվության ապահովագրության արժեքը միանգամից ութ ապահովագրական ընկերություններում` տրամադրելով Ձեզ ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների կողմից առաջարկված արժեքների և պայմանների համեմատական վերլուծություն: 


Ինչու՞ սակագնի և պայմանների: Որովհետև ապահովագրության բնագավառում սակագինը և պայմանները փոխկապակցված են, այսինքն` նվազագույն սակագինը դեռևս չի նշանակում լավագույն ապահովագրություն: Մենք մեր պարտականությունն ենք համարում ներկայացնել ձեզ ապահովագրության պայմանները և սակագները, ինչպես նաև դրանց կապը և հնարավոր հետևանքները բոլոր դեպքերի համար, ինչի շնորհիվ Դուք կատարում եք հիմնավորված ընտրություն և ձեռք եք բերում այն ապահովագրությունը, որը իսկապես ծածկում է Ձեր գործունեության ռիսկերը, այլ ոչ թե այն ապահովագրությունը, որը պարզապես էժան է: 


Ապահովագրական պատահարի տեղի ունենալու վայրկյանից սկսած մինչև Ձեր կողմից հատուցման գումարի ստացումը մեր ընկերության մասնագետները տրամադրելու են անվճար խորհրդատվություն պատահարի ձևակերպման, Ձեր կողմից անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնելու ենք Ձեր շահերը ապահովագրական ընկերություններում: 


Ինչպես նաև մեր ընկերությունը կարող է իրականացնել վնասի գնահատումը, կամ ստուգել ապահովագրողի կողմից հաշվարկված վնասի հատուցման չափը: