Ապահովագրական և փորձագիրատական որակյալ ծառայությունների մատուցման միջոցով բարձրացնել քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների առօրյա գործունեության մեջ ապահովագրության և ռիսկերի կառավարման ներթափանցելիությունը և համակարգի նկատմամբ վստահությունը: 

Առաքելությունը իրագործելու նպատակով մենք իրականացնում ենք առօրյա հետևողական աշխատանք ապահովագրության հարցերում միջնորդի և հաճախորդի խորհրդատուի կարգավիճակում` ապահովելով հաճախոդի համար լավագույն տարբերակներով պայմանագրերի կնքումը, ինչպես նաև որպես հաճախորդների ռիսկերի և վնասների փորձագետ` գնահատելով առկա ռիսկերը և նախագծելով դրանց ապահովագրական ծածկույթը` ապահովելով սակագնի և որակի լավագույն հնարավոր պայմաններ: