ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը նախատեսված է դժբախտ պատահարների հետևանքով ապահովագրված անձի կյանքին և առողջությանը հասցրաց վնասները հատուցելու համար: Հատուցումը ապահովագրության այս դասի նեքո իրականացվում է և միանվագ` կախված վնասվածքի բարդությունից, և հաշվի առնելով անձի հնարավոր անգործունակությունը: Այսպես, կարող են հատուցվել նաև դժբախտ պատահարների հետևանքով առաջացած ժամանակավոր անգործունակության ամեն օրվա համար նախապես համաձայնեցված գումարի չափ: Նման հատուցումները, որպես կանոն սահմանափակվում են ժամանակի մեջ, այսինքն` հատուցումը իրականացվում է ոչ ավել քան 30 օրից մինչև 90 օր ժամանակահտվածի ամեն անգործունակ օրվա համար:

Ապահովագրության այս դասի ծրագրերը հաճախակի ձեռք են բերվում երեխաների համար, որոնց մոտ բարձր է վնասվածքներ ստանալու վտանգները, այնպիսի անձանց կողմից, որոնք զբաղված են վտանգավոր գործունեությամբ (շինարարությունում բանվորներ, բարձրության վրա աշխատողներ, փրկարարներ, արտադրական ալպինիստներ, հաստոցների հետ աշխատող անձինք և այլն): ապահովագրության այս տեսակը օգտագործվում է նաև ներգնա ճամփորդությունների ժամանակ:

Հաճախ ապահովագրությունը իրականացվում է կազմակերպության կողմից աշխատակիցների օգտին:

Դժբախտ դեպքերից ապահովագրությունը հաճախակի օգտագործվում է նաև տարբեր միջոցառումների իրականացման ժամանակ, օրինակ` ավտոմրցումների կամ սպորտի տարբեր միջոցառումների դեպքում:

Երբեմն դժբախտ պատահարներից ապահովագրություն ձեռք են բերում մարզիկները ամբողջ տարվա համար` ներառյալ և մրցումները ՀՀ-ում, և պլանային պարապմունքների ժամանակահատվածը:

Անձնական ապահովագրության գծով (ներառյալ դժբախտ պատահարներից ապահովագրությունը) ցանկացած ապահովագրված անձ ստանում է մեր ընկերության կողմից գործընկեր-դեղատների ցանցում զեղչով սպասարկվելու քարտեր, որոնց օգնությամբ մեր հաճախորդները ապահովագրվելով մեր միջոցով և վճարելով ապահովագրողի կողմից նախատեսված ապահովագրավճարը ոչ միայն ստանում են մեր հմուտ մասնագետների խորհրդատվությունը և վերլուծությունը, այլ նաև պայմանագրի ողջ տևողության ընթացքում ստանում եք ընտանեկան բյուջեն տնտեսելու հնարավորություն` քանի որ ապահովագրությամբ հատուցվում են միայն այն դեղամիջոցները, որոնք ուղղված են ապահովագրության պայմանագրով նախատեսված հիվանդության բուժմանը, այն ել բժշկի ցուցումների համաձայն: Իսկ առորյա կյանքում օգտագործվող դեղամիջոցները դուրս են մնում հատուցման գումարից: Մենք լուծում ենք այդ խնդիրը:

 

Տնտեսեք ընտանեկան բյուջեն` ապահովագրվեք անկանխատեսելի դժբախտ պատահարներից:

ԱՆՎՃԱՐ պատվիրեք մեր խորհրդատուի զանգը Ձեզ ընդամենը ստորև բերված մի քանի կոնտակտային տտվյալներ լրացնելով` հիմա ծախսելով 2-3 րոպե և մեր մասնագետը հեռախոսակապ հաստատելով Ձեզ հետ կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Նշեք մեր մասնագետի կողմից զանգի համար Ձեզ հարմար ժամանակը:

ԱՆՎՃԱՐ պատվիրեք մեր խորհրդատուի զանգը Ձեզ ընդամենը հիմա լրացնելով ստորև բերված մի քանի կոնտակտայի տվյալներ և մեր մասնագետը հեռախոսակապ հաստատելով Ձեզ հետ կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Նշեք մեր մասնագետի կողմից զանգի համար Ձեզ հարմար ժամանակը: Կատարեք Ձեր ռիսկերի կառավարման առաջին քայլը մեր հմուտ մասնագետի օգնությամբ: