ՃԱՆԱՊՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդելիս` լինի դա գործում, թե արձակուրդային հանգիստ մարդիկ ենթարկվում են տարատեսակ ռիսկերի ազդեցությանը: Այդ ռիսկերը համեմատաբար հեշտ է կարգավորել մշտական բնակության վայրում, ուր միջավայրը ծանոթ է: Իսկ ինչ անել, եթե շրջագայողի առողջության վատթրացումը կամ պարզապես բժշկական միջամտություն կամ նշանակում պահանջող տրիվիալ դժբախտ պատահարից առաջացած վնասվածքը վրա է հասել արտասահմանում, ուր ամենը անծանոթ է:  

Բոլոր նման դեպքերի համար նախատեսված է հատուկ ապահովագրություն, որի նպատակը շրջագայողի առողջության վատթարացման կամ դժբախտ պատահարների արդյունքում առաջացած վնասների հատուցումն և համապատասխան պրոֆեսիոնալ բուժումն ապահովելն է: Ապահովագրության վկայագիրը ունենալու դեպքում ընդամենը մեկ զանգով Դուք կտեղեկացնենք մասնագետներին պատահարի մասին, որոնք իրենց հերթին կկազմակերպեն և անհրաժեշտ բուժումը արտասահմանում, և կհսկեն բժիշկների կողմից նշանակված դեղամիջոցների ճշտությունը և բուժման ընթացքը, և անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն հիվանդի տեղափոխումը համապատասխան բժշկական հաստատություն, իսկ որոշ դեպքերում նաև կկազմակերպեն տուժածի մշտական բնակության վայրից մեկ ազգականի (խնամակալի) տեղափոխումը տուժածի մոտ և կհոգան արտասահմանում կեցության հարցերը:

Այսուհետ դուք կարող եք ճշտել Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների սակագները ընդամենը մի քանի վայրկյանում և ավելին` տեսնել թե որ ապահովագրողը որ դեսպանատանը ունի համապատասխան հավատարմագրում

Կատարեք արտասահման մեկնողների ապահովագրության համար ապահովագրական ընկերության ձեր ընտրությունը ընդամենը մի քանի վայրկյանում` մեր համակարգի կողմից իրականացվող Հայաստանի ապահովագրական ընկերությունների արժեքների  համեմատական վերլուծության օգնությամբ:  Ընտրեք և պատվիրեք լավագույնը մի քանի րոպեի ընթացքում:

Լրացրեք հիմա ստորև բերված հայտի ձևը և մի քանի վայրկյանից ստացեք Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագների վերաբերյալ պատասխան և ավելին` առանց տունը կամ աշխատավայրը լքելու առցանց պատվիրեք ցանկացած ապահովագրական ընկերության արտասահման մեկնողների վկայագիրը մեր համակարգի օգնությամբ: Պայմանագրի առաքումը Երևան քաղաքի սահմաններում` ԱՆՎՃԱՐ: